Ի՞նչպես աճեցնել ցորեն Զատիկի համար (Ֆոտո)
ЛАЙФՑորեն աճեցնելը վաղուց արդեն դարձել է հայկական Զատիկի անբաժանելի
մասը: Այն ոչ միայն գեղեցիկ դեկորացիա է Զատիկի սեղանի համար, այլև
գարնանային յուրօրինակ շունչ է հաղորդում ողջ բնակարանին
Ցորեն աճեցնելու համար մեզ անհրաժեշտ է`
• Ցորենի հատիկ (լավ կլինի գնել ոչ թե սուպերմարկետներից, այլ շուկայից),
• Հող,
• Տարա, որի խորությունը չպետք է 5սմ-ից քիչ լինի,
• Թղթե անձեռոցիկներ կամ սննդային պոլիէթիլեն:
Ցորենը շարում ենք տարայի մեջ ու ջրում սենյակային ջերմաստիճանի ջրով
այնպես, որ այն ցորենը ծածկի 1-2սմ-ով: Այսպես ցորենը պետք է մնա մի քանի
օր (ոչնչով պետք չէ ծածկել): Օրերը լրանալուց հետո ցորենը թել է տալիս: Այդ
ժամանակ ցորենի հատիկները լցնում ենք թաց անձեռոցիկի վրա և
ծածկում սննդային պոլիէթիլենով կամ անձեռոցիկով:

Թողնում ենք ցորենն այդպես մնա մի քանի օր` մինչև 1-2սմ երկարությամբ
ծլերի հայտնվելը: Ողջ ընթացքում պետք է ուշադրություն դարձնել անհրաժեշտ
խոնավությանը` մշտապես թրջելով ցորենը, որպեսզի անձեռոցիկը չչորանա:

Այնուհետև զամբյուղի կամ այլ տարայի մեջ հող ենք լցնում, որի հաստությունը
չպետք է 3սմ-ից քիչ լինի: Ապահովության համար հողի տակ կարող
ենք պոլիէթիլեն դնել, որպեսզի ջուրը կամ հողը չթափի զամբյուղի անցքերից:
Հողը հավասարեցնում ենք, թրջում, ինչից հետո հավասար և հաստ շերտով
լցնում ենք ցորենը:

(պոլիէթիլենի թաղանթի վրա մի քանի անցք ենք անում, որպեսզի օդը
կարողանա ներթափանցել):
Թողնում ենք այդպես մնա մի քանի օր՝ այդ ընթացքում պարբերաբար ջրելով ցորենը, ապա հանում պոլիէթիլենը, որպեսզի ցորենը բորբոսով չպատվի:
Հետագայում շարունակում ենք ջրել ծիլերն ու աճացնում ցորենը ցանկալի
բարձրության:





















































