Թեստ. ի՞նչ է պատմում ձեր մասին հեռախոսի ընտրությունը
ЛАЙФՎերլուծելով ձեր ընտրած իրերը՝ հոգեբանները կարող են շատ բան պատմել ձեր մասին: Նույնիսկ սմարթֆոնի ընտրությունը կարող է հետաքրքիր մանրամասներ ներկայացնել: Վերջերս դրանք մեր կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում, ուստի գիտնականները որոշել են ուսումնասիրել դրանք:
Android թե՞ iOS. ի՞նչ է ձեր բնավորության մասին պատմում այս ընտրությունը:
Հետազոտությունն անցկացվել է 500 մարդու շրջանում, ովքեր պետք է պատմեն բջջային հեռախոսների հանդեպ իրենց վերաբերմունքի մասին:
Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. ի տարբերություն Android-ի օգտատերերի, iPhone-ի օգտատերերը, ամենայն հավանականությամբ, կլինեն՝
-Ավելի երիտասարդ
-Կրկնակի հավանական է, որ կլինեն կանայք
-Հավանաբար< նրանք իրենց հեռախոսը որպես կարգավիճակային օբյեկտ են դիտարկում
-Նրանք էքստրավերտ են
Իսկ ի՞նչ է հայտնի Android-ի օգտատերերի մասին
-Ավելի հաճախ նրանք տղամարդիկ են
-Նրանք ավելի մեծ են, քան iPhone-ի օգտատերերը
-Նրանք ավելի ազնիվ են
-Նրանք ավելի քիչ են կանոններ խախտում՝ հանուն սեփական շահի
-Ավելի քիչ են հետաքրքրված հարստությամբ ու կարգավիճակով:
Բացի դա, հետազոտությունների հիման վրա հոգեբանները ստեղծել են համակարգչային ծրագիր, որը կարող է կանխատեսել, թե սմարթֆոնի որ տեսակն է պատկանում մարդուն:




















































