Ջոն Ռոքֆելլերի՝ աշխարհում առաջին միլիարդատիրոջ «թանկ» խորհուրդները, բարձրունքներ նվաճելու համար
ЛАЙФԱմերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլլարատեր-միլիարդերն աշխարհում՝ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերը, իր ապրած 97 տարիների ընթացքում անցել է բազում փորձությունների միջով և հասել այն ամենին, ինչին ձգտել, երազել և ցանկացել է։ Նա մշտապես ապրել է առողջ ապրելակերպով և երբևէ չի օգտագործել ալկոհոլ ու չի ծխել։
Ջոն Ռոքֆելլերը մինչև հիմա համարվում է ամենահարուստ մարդը պատմության մեջ։ Ռոքֆելերին միշտ դիտարկում են երկու տեսանկյունից՝ կային մարդիկ, որոնք պաշտում էին նրան, քանի որ միշտ հսկայական միջոցներ էր տրամադրում բարեգործությանը, և նրանք, ովքեր ատում էին մի պարզ պատճառով. նա միշտ անում էր այն, ինչն անհրաժեշտ էր իր բիզնեսն առաջխաղացնելու համար։
Bavnews-ը ներկայացնում է Ռոքֆելլերի կյանքի «անգին» խորհուրդներից մի քանիսը, որոնցով շնորհիվ նա կարողացել է հասնել նման կարողության, բարձունքների և առհասարակ՝ այն ամենին, ինչ ուզեցել է։
- Վաստակեք հեղինակություն և նա կաշխատի ձեզ համար:
- Համառության շնորհիվ կհասնես ամեն ինչի լինի դա ճիշտ, թե՝ սխալ, լավ, թե՝ վատ:
- Բիզնեսի վրա հիմնված ընկերությունը ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը:
- Ես չգիտեմ ավելի թշվառ բան, քան այն մարդը, ով աշխատում է փող՝ փողի համար:
- Եթե ձեր միակ նպատակը հարստանալն է, դուք երբեք չեք հասնի դրան:
- Ինձ պետք չէ մտածող ժողովուրդ, ինձ պետք է աշխատող ժողովուրդ:
- Ես միշտ փորձել եմ ցանկացած անհաջողությունը դարձնել հնարավորություն:

- Ես չեմ կարծում որ հաջողության հասնելու համար գոյություն ունի ավելի կարևոր հատկանիշ քան համառությունն է:
- Միշտ փորձեք ցանկացած անհաջողությունը նոր հնարավորության վերածել։
- Ես երբեք չեմ կռահել ինչ կլինեմ այս կյանքում, բայց ես միշտ իմացել եմ, որ ծնվել եմ ավելի մեծ բանի համար:
- Առավելագույն հաճույքը ներդրած ջանքերից ստացվող դիվիդենտներն են։
- Բավական չէ միայն ճիշտ գործել. պետք է թույլ տալ, որ մարդիկ հասկանան, որ դուք ճիշտ եք գործում։
- Գործատուն ավելի շուտ կվարձի ձգտումով մարդուն, քան ամենագետ մարդուն։
- Լավ կառավարումն այն է, երբ սովորական մարդկանց սովորեցնում եք հանճարեղ մարդկանց աշխատանք կատարել։
- Մի վախեցեք լավից հրաժարվելուց՝ կատարյալին հասնելու համար։




















































