Էրեբունիում եւ Կենտրոնում ջրանջատումներ կլինեն
ОБЩЕСТВО«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի փող., Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, պլանային աշխատանքների հետ կապված՝ նոյեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսակովի պող. 1-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...
3
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
4
ВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживания
5
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...



