Լիլիթ Բաբասյանի 3 ամենաոճային կերպարները. լուսանկարներ
ЛАЙФ« Մենք կարող ենք փոխել մեզ, շպարվել, անել տարբեր վիրահատություններ, կրել լինզաներ, փոխել մազերի գույնը: Բայց եթե դու դատարկ ես, դա երբեք չես կարող ուղղել». կարծում է դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, ում հասցեին շատ են քննադատություններ հնչում` արտաքին տեսքի վերաբերյալ:
Լիլիթը, սակայն, այն եզակի հայտնիներից է, ով երբեք չի թաքցրել իր նախկին տեսքը: Ընդհակառակը, նա հաճախ է կիսվում իր հին լուսանկարներով` փորձելով մոտիվացնել իր հետևորդներին:
Լիլիթ Բաբասյան դիետոլոգի մասին շատ է խոսվել. նրա իսնթագրամյան էջում կարելի է բազմաթիվ վարժություններ, օգտակար խորհուրդներ գտնել, ինչպես նաև տեսնել նրա աշխատանքի արդյունքը` այցելուների լուսանկարներով:
Citrus.am-ը որոշել է ուսումնասիրել Լիլիթի ոճը ու առանձնացրել մի քանի look, որոնք կարող են օգնել քեզ ստանալ ոճային ու նորաձև կերպարներ:
Լիլիթը երիտասարդ մայրիկ է, ով միշտ հետևում է իր ոճին:
Սև total look-ը լրացված է կարմիրի վառ ակցենտով: Լիլիթը կրում է սպորտային կոստյում ու սև հասարակ շապիկ: Այս look-ը կարելի է լրացնել նաև սպիտակ շապիկով:
Այս տարբերակը հարմար է զբոսանքների համար: Այս թեթև զգեստով կարելի է նաև լողափ գնալ, իհարկե, արդեն առանց սպորտային կոշիկների: Հետևիր այս սեզոնի ամենանորաձև պրինտերին:
Լիլիթը, կարծես թե, սիրում է լայն ու երկար տաբատներ: Այս look-ը կարելի է կրել թե բարձրակրունկներով, թե կեդերով: Լիլիթի դեպքում այն ավելի կանացի տեսք ունի:




















































