Բակո Սահակյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է առկա կապերն ընդլայնելու անհրաժեշտությունը
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի եւ դեսպանության աշխատակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արծարծվել են հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է առկա կապերի բարձր մակարդակը եւ այն էլ ավելի ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նախանշված ծրագրերի արդյունավետ ու հաջող իրականացմանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



