Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն: Վարչապետը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և գրառում կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ կառավարության ղեկավարին ուղեկցում էին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նոյեմբերի 16-ին ժամը 14:00-ից ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատունն իր դռներն է բացել ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի առաջ, ովքեր ցանկանում են իրենց ցավակցությունը և համերաշխությունը հայտնել ֆրանսիացի ժողովրդին` գրառում կատարելով ցավակցությունների գրքում:
Ֆրանսիական դեսպանատանը բացված գրքում գրառում է կատարել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Դեսպանատան մուտքի մոտ դեռևս նոյեմբերի 14-ից ծաղիկներ են խոնարհվում և մոմեր վառվում` ի հիշատակ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:



