Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը վթարվել է Կիզիլորդինսկի մարզում: Ինչպես փոխանցում է Tengrinews.kz կայքը՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը, դեպքի վայրից հաղորդվող նախնական տվյալներով՝ զոհեր կան:
Տուժածների թիվն ու վիճակը ճշտվում է: Ուղղաթիռն ընդգրկված է եղել 4 ռազմական ուղղաթիռից կազմված շարասյան կազմում, որոնք Ակտաու քաղաքից ուղևորվելիս են եղել Շիմկենտ:
Թռիչքներն իրականացվում էին հատուկ ստորաբաժանումների ուսումնավարժանքների շրջանակներում, որոնք անցկացվում են «մութ ժամանակ և բարդ օդերևութաբանական պայմաններում»:
Ղազախստանի ՊՆ-ն ՆԳՆ-ի հետ համատեղ հետաքննում է ավիավթարի հանգամանքներն ու պատճառները: ՆԳՆ տվյալներով՝ վթարվել է Մի-8 ուղղաթիռ, որն անհայտ պատճառներով հանկարծակի ընկել և բռնկվել է:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



