Հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների այցելությունները շատացել են
ОБЩЕСТВОՀեղափոխությունից հետո գործող իշխանությունները հաճախ են բարձրաձայնում, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է: «Փաստը» որոշեց պաշտոնական թվերի միջոցով ուսումնասիրել, թե որքանով են համապատասխանում այդ հայտարարությունները՝ համեմատելով 2017 և 2018 թվականների տվյալները՝ եռամսյակային կտրվածքով: Հավելենք, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռ պատրաստ չեն:
Վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ 2017 թվականի ապրիլ- դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 1 196 246, իսկ 2018 թվականի նույն ժամանակամիջոցում՝ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ 1 305 324 մարդ, այսինքն՝ 109 078 զբոսաշրջիկով ավելի:
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի՝ մեզ տրամադրած տվյալներում նշված է ոչ միայն զբոսաշրջիկների թիվը, այլ առհասարակ՝ Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը: Այսպիսով՝ 2018 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 3 757 168 (աճը նախորդ տարվա համեմատ (3 398 143) կազմել է 10,5%), իսկ 2018 թվականի 4-րդ եռամսյակում՝ 1 024 738 (աճը նախորդ տար վա 4 - րդ եռամսյա կի հա մ եմ ա տ (877397)՝ 16,6 %):
2018 թվականին Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկներ ժամանել են հատկապես Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և այլն:



