Յոդը եղունգի սնկի դեմ. Ինչպես հեշտ ազատվել այս խնդրից
ЛАЙФՇատերն են բախվում եղունգների սնկի հետ կապված խնդիրների հետ!
Բժշկության մեջ այն ընդունված է բուժել տարբեր դեղամիջոցներով:Տարածված է նաև յոդով բուժումը:
Այն վերացնում է սնկային հիվանդությունը,ինչպես նաև թույլ չի տալիս դրա հետագա զարգացումը:
Ցավալի է հասկանալ,որ լողավազան,գեղեցկության սրահ,մերսման այցելությունները կարող են ունենալ նման հետևանքներ:Սրանք այն տեղերն են,որտեղ սնկային հիվանդույթուն ձեռք բերելու հավանականությունը մեծ է:
Դրա համար նախապայման կարող է հանդիսանալ
- Անձնական հիգիենային խախտումը
- Միկոզով հիվանդ մարդու անձնական պարագների հետ ուղղակի շբումը
- էնդոկրին խրոնիկ հիվանդությունները
- Հարթաթաթությունը
- Ոտքերի չափազանց շատ խոնավությունը
- Ջրում երկար գտնվելը
- Պարբերաբար սթրեսը
- Իմունային համակարգի թուլացումը
Նախանշաններ
- եղունգի բնական գույնի փոփոխություն
- եղունգների որոշակի հատվածների հաստացում կամ բարակացում
- դեֆորմացիա
- չափազանց փափկություն
- բորբոքում
Միայն մեկ նախանշանի դեպքում անգամ պետք է շտապ սկսել բուժումը:
Յոդով բուժելու տարբերակները շատ են:Այնուամենայնիվ կարևոր է իմանալ՝ արդյուք կա յոդի նկատմամբ ալերգիա,թե ոչ:
Բուժման տարբերակներ
Յոդի լուծույթով մշակում
Ամենահեշտ և բավականին արդյունավետ միջոցներից մեկը դա բժշկական յոդի օգտագործումն է:Այն պետք է քսել խնդրահարույց հատվածներին:Նախքան մշակմանն անցնելը պետք է ձեռքերը և ոտքերը լավ լվանալ և չորացնել:Այն պետք է քսել ոչ շատ մեծ քանակությամբ,մի մոռացեք,որ դա քիմիական միացություններ է պարունակում:
Այն պետք է քսել միայն վնասված հատվածներին,այլապես հնարավոր է այրվածքներ ստանաք:Բուժման կուրսը՝ 3-4 շաբաթ:
Յոդի լուծույթով լոգանքներ
Մեծ թասի մեջ 2.5լ ջրի մեջ լուծել 1թ.գ. յոդ:դնել ոտքերը դրա մեջ 10 րոպե,կտրել սնկային հատվածները և մշակել ջրածնի պերօքսիդով:Այս ամենից հետո բոլոր այդ հատվածներին կաթեցնել 1 կաթիլ յոդ և կոմպրես դնել հակաբակտերիալ քսուկով:Լիարժեք բուժման համար պետք է կրկնել շաբաթական 3 անգամ:
Յոդ+քացախ
Յոդի և քացախի խառնուրդը սնկային հիվանդությունների բուժման ամենատարածված եղանակն է:
Այս կուրսը տևում է 6 շաբաթ,որն իրենից ներկայացնում է հետևյալ միջոցների հաջորդականություն՝
- առաջին 2 շաբաթը եղաւնգներին քսել յոդ
- հաջորդ 2 շաբաթը՝քացախ
- վերջին 2 շաբաթը՝ ֆուկորցին
Մշակումը պետք է կատարել 24 ժամը մեկ:




















































