Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը
МЕЖДУНАРОДНОЕՄարտի 25-ին` ժամը 16:59-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել մոտ 5 խմ ծավալով քարաթափում. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դժվարհասանելի հատվածներում իրականացրել խալխլված քարերի հեռացում, իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են թափված քարերը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխքաղաքապետին, կոմունալ ծառայության և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



