Գիտնականները սովորել են արյան կաթիլով որոշել քաղցկեղային ուռուցքի առկայությունը
ОБЩЕСТВОԳիտնականների միջազգային խումբն ստեղծել Է նոր թեստ, որը թույլ Է տալիս արյան մեկ կաթիլով գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ որոշել մարդու օրգանիզմում քաղցկեղային ուռուցքի առկայությունը: Այդ մասին, ասված Է Cancer Cell-ում հրապարակված հոդվածում:
Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ Նիդեռլանդների մասնագետները թեստ են ստեղծել թրոմբոցիտների ռիբոնուկլեինային թթվի (ՌՆԹ) անալիզի հիման վրա՝ քաղցկեղի հայտնաբերման եւ դասակարգման համար: Արյան նմուշ վերցնելով 283 մարդուց՝ գիտնականները թեստի միջոցով տարբեր ձեւերի քաղցկեղ են հայտնաբերել 228 հոգու մոտ:
Կլինիկական անալիզների հետ գիտական տվյալների համեմատումը ցույց Է տվել, որ նոր թեստի ճշգրտությունը կազմում Է 96 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...
3
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
4
ВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживания
5
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...



