ԱԺ նախագահը կսկսի ավելի շատ ուշադրություն դարձնել «ոչ»-ի քարոզչությանը
ПОЛИТИКАԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսուհետև կսկսի ավելի շատ ուշադրություն դարձնել «ոչ»-ի քարոզչությանը՝ հասկանալու համար, թե նրանք ինչ են ուսումնասիրում: ԱԺ քառօրյա նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահին, հորդորեց իրենց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դասեր չտալ և չմեղադրել բարեփոխումերի նախագիծը չկարդալու մեջ: «Ուզո՞ւմ եք ես հիմա այստեղ երկու ժամ դասախոսություն կարդամ ձեր ներկայացրած Սահմանադրության ոչ նորմալ դրույթների մասին: Դուք ավելի լավ է ձեր գործով, ձեր «այո»-ով զբաղվեք: Ձեր քարոզն ամբողջությամբ մեր իշխանության և «ոչ»-ի դեմ է: Ձեր «այո»-ն քարոզեք: Մոռացեք մեր կենսագրությունը և ձերը, որովհետև ձերը ոնց որ թե սկսվում է 1998 թվականից, և ձեր գործը կատարեք «այո»-ի վրա, ոչ թե «ոչ »-ի: Մեզ էլ դասեր մի տվեք, թե չենք կարդացել նախագիծը: Լավ էլ կարդացել ենք, գիտենք, որ վատ բան է՝ դրա համար էլ «ոչ» ենք ասում»,- ասաց Մանուկյանը:
ԱԺ նախագահը, արձագանքելով Արամ Մանուկյանի կոչին, նախ խնդրեց իր կենսագրության մեջ չտեղավորվել: «Ես նախ խնդրում եմ իմ կենսագրության մեջ չտեղավորվեք, որովհետև այնտեղ ձեզ համար հարմար անկյուն չկա ու չէր էլ կարող լինել: Մինչ այս օրը ես «ոչ»-ին ուշադրություն չէի դարձնում, ձեր խոսքից հետո կսկսեմ ուշադրություն դարձնել, թե «ոչ»-ն ինչ է, ինչ է ուսումնասիրում: Իսկ իմ կենսագրությունը թողեք իմ թիմին, իմ ընկերներին, իմ ընտանիքին: Այնպես որ, մի համեմատվեք ուրիշների կենսագրության հետ՝ առավել ևս դուք»,- եզրափակեց Սահակյա նը:



