Իրաքում ուղևորներով գերբեռնված լաստանավ է խորտակվել, կա առնվազն 40 զոհ (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕԻրաքում Տիգրիս գետով նավարկող լաստանավ է խորտակվել, զոհվել է առնվազն 40 մարդ, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ լաստանավը գերբեռնված է եղել ուղևորներով:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսուլի մոտակայքում: Մոսուլի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Հյուամ Հալիլը նշել է, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է ջրից ողջ դուրս բերել 12 մարդու: Փրկարարական գործողությունը շարունակվում է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



