«Արտահերթ նիստ արեք». վարչապետը դեմ էր աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելուն
ВИДЕОԿառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները հնարավոր լինի ներմուծել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է առաջացել, ինչը հանգեցրել է 260 մարդու աշխատավարձի` առնվազն 3 ամսով հետաձգման։
«Կոմիտեի նիստ արեք։ Եթե կա անհրաժեշտություն, հրավիրեք կառավարության արտահերթ նիստ, և էտ հրատապ հարցերը քննարկեք։ Եվ էլի եմ ասում՝ պետք չէ բերել, վերջին րոպեներին մտցնել ինչ-որ բաներ օրակարգի մեջ», – ասաց Փաշինյանը։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



