Գորիսում և Սիսիանում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում
ОБЩЕСТВОԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:
Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



