Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է
ОБЩЕСТВОՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկուամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 15-ին դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը:
Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով դատարանը գտել է՝ հիմնավոր կասկածը բացակայում է:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



