Այս քսուքի բաղադրատոմսը չի կարելի գաղտնի պահել. կտրվածքները, վերքերը անմիջապես լավանում են
ЛАЙФԴժվար է հավատալ, բայց այնուամենայնիվ գոյություն ունի բուժիչ հատկություններով օժտված քսուք, որի օգտագործումից հետո մաշկի բոլոր վնասվածքները բուժվում են հենց աչքի առաջ: EnterTrain-ը ներկայացնում է քսուքի բաղադրիչները և պատրաստման եղանակը:
Քսուքն օգնում է բուժել էկզեման, պսորիազը,կտրվածքներ, վերքեր, մակերեսային այրվածքներ, ինչպես նաև ցրտահարված մաշկը:

Քսուքի բաղադրիչներն են՝
- 1/4 բաժակ առաջին արդյունահանման ձիթապտղի յուղ
- 2/3 բաժակ չոր տերևների խառնուրդ (կալենդուլայի ծաղիկներ, եզան լեզու, գոճամորու, քարխոտ, դեղին արմատ)
- 2–4 բաժակ մեղրամոմ
- 1 բաժակ հեղուկ մեղր
- 1/2 թեյի գդալ հեղուկ Е վիտամին
- 5–6 կաթիլ եթերային յուղ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը
- Նախ պետք է խոտաբույսերից հանել առավելագույնս օգտակար նյութերը: Ինչի համար պետք է տաքացնել յուղը 40-50 աստիճան և դանդաղ ավելացնել մանրացված խոտաբույսերը: Այնուհետև զգուշորեն խառնել: Զանգվածը պինդ փակել և թողել խաշվի եռացող ջրի մեջ 3 ժամ: Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ զանգվածը պետք է խառնել: Որպեսզի ողջ օգտակար նյութերը դուրս գան խոտաբույսերից. պետք է կրկնել այս գործընթացը 3 օրվա ընթացքում: Ինչից հետո յուղը պետք է քամել, իսկ բույսերը՝ տրորել:
- Հալեցնել մեղրամոմը շատ թույլ կրակի վրա, ավելացնել ստացված յուղային քաղվածքը: Խառնել, ապա ավելացնել մեղրը, վիտամին Е-ն, եթերային յուղերը: Հարել այնքան մինչև դառնա միասեռ զանգված:
- Քսուքը պահել այնպիսի տարայի մեջ, որը կարելի է պինդ փակել: Քսուքը կարելի է պահել սառնարանում մինչև 2 տարի:
Պետք է ասել, որ չնայած այս քսուքը լիովին բնական բաղադրիչներից է պատրաստված, այնուամենայնիվ, դրա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ մաշկի զգայունություն դրսևորելու դեպքում պետք է հրաժարվել դրանից:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



