Գլուխ չունեք դրոժով խմորի հե՞տ, դուք ուղղակի տեղյակ չեք այս հրաշք բաղադրատոմսի մասին. 15 րոպե և վերջ, պատրաստ է
ЛАЙФՉեք սիրում դրոժով խմորի հետ գլուխ դնե՞լ: Դուք ուղղակի տեղյակ չեք այս հրաշք բաղադրատոմսի մասին, որ թույլ կտա խմոր պատրաստել 15 րոպեում: Լավն այն է, որ այն չի կարող վատ ստացվել: Կարելի է պահել սառնարանում մի քանի օր և սառեցնել:

Ձեզ պետք կգա.
- 11 գրամ չոր դրոժ, փոքր տուփը, 500 մլ տաք կաթ,
- 5 բաժակ ցորենի ալյուր, 2 ճ/գ շաքարավազ,
- 1/2 թ/գ աղ, 2 ճ/գ արևածաղկի ձեթ:
Տարայի մեջ լցնում ենք 4 բաժակ ալյուրն ու դրոժը, հետո կամաց կամաց լցնում ենք տաք կաթը, ավելացնում ենք աղը, շաքարավազը, ձեթը և խառնում: Կամաց կամաց ավելացնում ենք վերջին բաժակ ալյուրը: Եվ վերջ:

Դրեք այն պոլիէթիլենային տոպրակի մեջ և ուղարկեք սառնարան ոչ պակաս քան 2 ժամ: 2 ժամից խմորը պատրաստ է: Նշված չափով բավականին շատ խմոր է ստացվում, որ կհերիքի 60 միջին չափի կարկանդակ պատրաստելու համար: Խմորը հարմար է նաև պիցցայի, բուլկիների և այլ նմանատիպ բաների պատրաստման համար:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



