Այս հրաշալի միջոցները կազատեն ձեզ կնճիռներից. դուք ձեզ միանգամից ավելի երիտասարդ կզգաք, սիրելի կանայք
ЛАЙФՊարանոցի և լանջաբացվածքի (դեկոլտե) հատվածում հայտնված առաջին կնճիռներն իսկական աղետ են շատ կանանց համար։ Չէ՞ որ նման դեպքում կանայք խոչընդոտ են տեսնում խոր կտրվածքով իրենց սիրած շրջազգետն ու մյուս բաց զգեստները հագնելու համար։ Չքնաղ կանայք ստիպված են լինում լանջաբացվածքի հատվածը թաքցնել վոդոլազկաների և սվիտերների տակ։
Ինչպես վերացնել կնճիռները
Բնականաբար, կնճիռներից բոլորովին ազատվելն անհնար է, բայց կարելի է դիմել բնական կոսմետիկ միջոցների օգնությանը։ Դրանք նպաստում են կոլագենի արտադրման խցանմանը, օգնում զգալիորեն հարթեցնել կնճիռներն ու խոնավացնել մաշկը։
Այսօր ձեզ ենք ներկայացնում արդյունավետ դիմակների բաղադրատոմսեր՝ մաշկի առաձգականության վերականգնման համար։ Ի դեպ, դրանք բավական խնայողական են։
Գարեջրի խմորիչների հիմքի վրա պատրաստված դիմակ
Բաղադրիչները
- 100 գրամ բնական յոգուրտ
- 1 ճաշի գդալ գարեջրի չոր խմորիչ
- 1 ճաշի գդալ ծլարձակած հացահատիկների յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև համասեռ թնդության հասնելը։ Դիմակը քսեք լանջաբացվածքի գոտու և պարանոցի հատվածին, թողեք ներծծվի 15 րոպե։ Դիմակը լվացեք սառը ջրով։ Անհրաժեշտ է կրկնել շաբաթը 3 անգամ։
Մշկավարդի եթերայուղից և բանանից դիմակ
Բաղադրիչները
- 1 շատ հասած բանան
- 1 ճաշի գդալ մշկավարդի եթերայուղ
Նախ պատրաստեք բանանի խյուսը, ապա ավելացրեք եթերայուղն ու հանգամանորեն խառնեք։ Դիմակը քսեք լանջաբացվածքի գոտու և պարանոցի հատվածին, թողեք ներծծվի 20 րոպե։ Այնուհետև դիմակը լվացեք սառը ջրով։ Կրկնեք շաբաթը 3 անգամ։
Ավոկադոյից և մեղրից դիմակ
Բաղադրիչները
- 100 գրամ ավոկադոյի պտղամիս
- 1 ճաշի գդալ մեղր
Պատրաստեք ավոկադոյի խյուսը, ապա ավելացրեք մեղրը, այնուհետև խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը։ Դիմակը շարժումներով ներքևից վերև մերսող շարժումներով քսեք լանջաբացվածքի գոտու և պարանոցի հատվածին, ապա թողեք մնա 15 րոպե և ներծծվի։ Այնուհետև դիմակը լվացեք սառը ջրով։




















































