Անթալիայում տեղի է ունեցել Էրդողանի և Պուտինի հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Անթալիա քաղաքում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը:
Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը փակ է եղել լրագրողների համար: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Քննարկված հարցերից հայտնի է միայն, որ կողմերը համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանում անցկացնել թուրք-ռուսական բարձրագույն համագործակցության խորհրդի նիստ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



