ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է կատարում մարզերից մեկի մի համայնք
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է կատարում մարզերից մեկի մի համայնք։ Այս մասին նա հայտարարեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով, սակայն այդպես էլ չմանրամասնեց, թե կոնկրետ որ համայնք է գնում։ Նրա խոսքով՝ իր այցից անակնկալի է գալու նաև մարզպետը։
«Նպատակն այն է, որ տեղում ծանոթանամ, խոսեմ մարդկանց հետ ու հասկանամ, թե ինչ է կատարվում։ Առանց նախապես պատրաստված միջոցառումների ուզում եմ իմանալ, թե մարդիկ ինչպես են ապրում, ինչ տրամադրություն ունեն, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունն ինչ կարող է անել»,- ասաց նա։
Փաշինյանը դեռևս չգիտի, թե անակնկալ այցն ինչ արդյունք կտա, բայց վստահեցնում է՝ արդյունավետ լինելու պարագայում այս գործելաոճը կշարունակի։ Վարչապետը կարևորում է հանրության հետ անմիջապես կապը չկորցնելը, ըստ նրա՝ դա հնարավորթյուն է ձեռքը զարկերակին պահելու։



