Փարիզի ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 132-ի
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 132-ի: Նոյեմբերի 15-ին 3 ծանր վիրավոր է վախճանվել: Այս մասին տեղեկացրել է Փարիզյան հիվանդանոցների վարչությունը:
Բժիշկները զգուշացնում են, որ զոհերի թիվը դեռեւս կարող է աճել: Ահաբեկչությունների օրը հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ ծանր վիրավորներ, ավելի քան 60 վիրահատություն է կատարվել:
Փարիզում եւ արվարձանային Սեն Դենիում Stade de France մարզադաշտի մոտ ահաբեկչությունները տեղի են ունեցել նոյեմբերի 13-ին: Վերջին տվյալների համաձայն, հարձակումներն իրականացրել են 8 ահաբեկիչներ, որոնցից 7-ն իրենց պայթեցրել են մահապարտի գոտիներով: Եվս մեկին սպանել են ոստիկանները: Նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



