Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեծ հույս ունեմ, որ մեր իրա­վա­բան­նե­րը կկա­րո­ղա­նան այն­պի­սի հան­գա­մանք­ներ ներ­կա­յաց­նել, որոնք մեզ կօգ­նեն դուրս գալ այս իրա­վի­ճա­կից»

ИНТЕРВЬЮ

Օրերս կրկին լրահոսի թոփ թեմա են դարձել «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները: Ընկերությունը հայտարարել էր, որ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada) ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, ինչպես նաև Կանադայի կառավարությունների միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրերի շրջանակներում ընթացող վեճերի առկայության մասին:

Հայտարարությունից հետո չուշացավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը, ուր ասվում է, որ Ամուսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից ՀՀ տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։

««Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։ Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Ամուլսարի ու ընդհանրապես ողջ Հայաստանի բնության պահպանմամբ մտահոգ և անկասկած ազնիվ նպատակներ հետապնդող բնապահպանների ծավալած պայքարից չեն փորձում օգտվել և օպորտունիստական վարքագիծ դրսևորել նեղանձնական շահեր հետապնդող սուբյեկտներ։

...Հայաստանի տնտեսական շահերը, միջազգային վարկանիշը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական ազնիվ պայքարը չեն կարող ու չպետք է շահագործման առարկա դառնան պատեհապաշտների ձեռքում»,- ասված է պատասխան հայտարարության մեջ:

Բնապահպանները ևս ձեռքները ծալած չէին նստել: Բնապահպան Լևոն Գալստյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս ամենին, գրել էր, որ Ամուլսարի վրա աչք ունեցող օֆշորային հանքահենները շանտաժ են անում ՀՀ կառավարությանն ու քաղաքացիներին, թե իբրև իրենց խնդիրները դրական լուծում չստանալու դեպքում դիմելու են միջազգային արբիտրաժ։ 

«Այստեղ էականն այն է, որ օֆշորում գրանցվածները ոչ թե իրենց անունով են ուզում դիմել, այլ 2018-ին, ամենայն հավանականությամբ, հատուկ այս նպատակով իրենց կողմից հիմնադրված երկու այլ դուստր կազմակերպությունների անունից՝ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)։ Սա մի անգամ ևս ապացուցում է, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» օֆշորային ընկերությունը և նրա դուստր «Լիդիան Արմենիան» ոչ մի իրավական շանս չունեին դիմելու միջազգային արբիտրաժ, դրա համար էլ այսպիսի խորամանկ գործարքներ են արել»։ 

Բնապահպանի դիտարկմամբ, Հայաստանի նախորդ իշխանությունները բոլոր թույլտվությունները տվել են «Լիդիան Արմենիային», այնինչ այդ ժամանակ վերը նշված դուստր ձեռնարկությունները գոյություն չեն ունեցել։ 

«Այնպես որ, ՀՀ կառավարությունն ու քաղաքացիները ոչ մի խնդիր չունեն որևէ միջազգային արբիտրաժի հետ, և սա օֆշորային հանքահենների վերջին ջղաձգումներն են ընդամենը»,- գրել էր նա։

Բնապահպան, հասարակական գործիչ, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի շահագործման և որպես հանքավայր շահագործելու լիցենզիա ի սկզբանե չպետք է տրվեր և պայմանագիր չպետք է կնքնվեր «Լիդիան Արմենիայի» հետ, քանի որ այդ հանքավայրն այնպիսի առանձնահատկություն ունի, որ ինչ մեթոդներ էլ կիրառվեն, միևնույն է, բոլոր դեպքերում էլ սուլֆիդային դրենաժի վտանգը կա, ու դրանից խուսափել հնարավոր չի լինելու:

«Այն ժամանակ ոչ միայն այս, այլև շատ այլ հանգամանքներ հաշվի չեն առնվել: Եվ հիմա Հայաստանը հայտնվել է այն իրավիճակում, որ մի կողմից ակնհայտ է, որ կան շահագործման վտանգներ, ինչի պատճառով այդ հանքը շահագործել չի կարելի, իսկ մյուս կողմից էլ «Լիդիանը» բավականին գումարներ է ծախսել, և նրա մեջքին բավականին հզոր պետություններ են կանգնած: Բայց ես մեծ հույս ունեմ, որ մեր իրավաբաններն այս ընթացքում տվյալներ են հավաքել ապացուցելու համար, որ լիցենզիա տալու ժամանակ ռիսկերը մինչև վերջ չեն գնահատվել, բացի այդ կկարողանան շատ այլ հանգամանքներ նույնպես ներկայացնել, որոնք մեզ կօգնեն դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց Կ. Դանիելյանը:

Հիշեցնենք, որ լիցենզիայի տրամադրումից առաջ էլ էին բնապահպաններն ահազանգում, որ բնապահպանության նախարարության կողմից տրված եզրակացություններից առաջ չեն գնահատվել բոլոր հնարավոր ռիսկերը, և պատշաճ ուսումնասիրություն չի իրականացվել:

«Հանքերի շահագործման համար շարունակվում է անտառների հատումը, բնակչությունը շարունակում է տառապել օնկոլոգիական հիվանդությունների պատճառով: Այսինքն, հանքարդյունաբերությունը դարձել է մեր դժբախտությունը: Եվ եթե մեր առողջապահության նախարարությունն էլ ընդունի մեր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, ապա, ես կարծում եմ, բոլորիս ուժերը համատեղելով՝ մենք արդյունքի կհասնենք»,- ասաց Կ. Դանիելյանը:

 

Այսինքն, հարցը միջազգային ատյաններում Հայաստանին սպառնացող խնդիրների պատշաճ ներկայացումն է, ինչը էականորեն բազմապատկելու է դրական ելքի հնարավորությունը: Նշենք, որ որպես նախադեպային և, այսպես ասած, անհավասար պայքարի օրինակ, Քենիային հաջողվել է հաղթել կանադական հանքարդյունաբերական ընկերության հետ ունեցած դատը, քանի որ այն տեղական օրենքների խախտումներով էր տրված եղել: Այդ հիմքով արբիտրաժային դատարանը մերժել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի՝ Կանադայի հանքարդյունաբերական ընկերության դուստր ձեռնարկության կողմից Քենիայի դեմ հայցը՝ որոշում կայացնելով, որ չնայած ապացույցներ չկան, որ շահագործման արտոնագիրը ստացվել է կոռուպցիոն ճանապարհով, սակայն այն ստացվել է շրջակա միջավայրի պահպանության տեղական օրենքների խախտմամբ:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: Reuters