Ինդոնեզիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում գնացքը դուրս է եկել գծերից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բոգոր քաղաքում տեղի ժամանակով 10:30 (երևանյան 07:30):
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը էլեկտրափոխանցման գծի սյան տապալումն է եղել, սակայն ներկա պահին հետաքննություն է անցկացվում:
Գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ գնացքը Ջակարտայից ուղևորվելիս է եղել զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող Բոգոր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



