Նեյմարի համար Ամերիկայի Գավաթն ավարտված է
СПОРТՀարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան չորս խաղով որակազրկել է Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Կոլումբիայի հետ խաղում դրսեւորած ոչ մարզական վարքի համար: Այդ մասին հայտնում է Կոնֆեդերացիայի կայքը: Բրազիլիայի հավաքականը դեռ պետք է անցկացնի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը, հաղթանակների դեպքում էլ՝ քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի հանդիպումները:
Նեյմարը պատժվել է եզրափակիչ սուլիչից հետո Պաբլո Արմերոյի մեջքին գնդակով հարվածելու համար: Նեյմարը նաեւ անպատվել էր չիլիացի մրցավարներ Էնրիկե Օսեսային եւ Ջեյսոն Մուրլյոյին: Այդ դրվագում Նեյմարին հրած կոլումբացի հարձակվող Կարլոս Բական որակազրկվել է երկու խաղով:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



