«ԿամԱԶ»-ի ավազը թափվել էր մեքենայի վրա». ՌԴ-ում ողբերգական վթարից մանրամասներ է պատմել ականատեսը
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնությունում երեկ՝ մարտի 9-ին տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ «ԿամԱզը» շուռ է եկել հայկական համարանիշներով «Նիսսան Տեանայի վրա»: NEWS.am-ին դեպքից մանրամսներ է պատմել վթարի ականատեսը:
«Ես այդ ժամանակ անցնում էի այդ ճանապարհով, քանի որ Խիմկի քաղաքում եմ ապրում: Լենինգրադյան մայրուղում երթեւեկությունը մոտ 2 ժամ կանգնած էր, ճանապարհը երկկողմանի փակ էր, քանի որ «ԿամԱզը» շուռ էր եկել «Նիսսան Տեանայի» վրա ու ավազ թափվել էր մենքենայի վրա: Շտապօգնության 4 մեքենաներ էին հերթապահում դեպքի վայրում, բազմաթիվ փրկարարներ: Շատ ցավալի դեպք էր, ու անհնար էր, որ այդ վթարից զոհեր չլինեին»,- պատմեց ականատեսը:
Ականատեսի կարծիքով` մեղավորը «Կամազ»-ի վարորդն է եղել, որն, ամենայն հավանականությամբ, դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



