Հայոց ցեղասպանության մասին Եգիպտոսի նախագահի հայտարարությունը Թուրքիայի վտանգավոր զավթողականության մասին հիշեցում է
ОБЩЕСТВОՀայոց ցեղասպանության մասին Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ Աս-Սիսիի հայտարարությունը Թուրքիայի վտանգավոր զավթողականության մասին հիշեցում է։ Այս մասին Al Monitor-ի հետ հարցազրույցում ասել է երկրի ազգային պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Եգիպտոսի ռազմական հետախուզության նախկին սպա Թամեր Ալ-Շահավին։
Տարածաշրջանում Եգիպտոսի ազդեցությունը վերականգնելու համար, երկիրը փորձում է տարածաշրջանային դաշնակիցներ ձեռք բերել՝ հավելելով, որ, բացի Թուրքիայից եւ Եգիպտոսից, տարածաշրջանային իշխանությունը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ձեռքերում է։ Սակայն, ինչպես կարծում է պատգամավորը, Սաուդյան Արաբիայում չկան տարածաշրջանային ազդեցության համար անհրաժեշտ քաղաքական եւ ռազմական այնպիսի տարրեր, ինչպիսին կան Եգիպտոսում։
Ինչպես նշվել էր նախկինում, Եգիպտոսի նախագահը Մյունխենում իր ելույթի ժամանակ հիշատակել է Հայոց ցեղասպանության փաստը՝ այն չանվանելով ցեղասպանություն։ Եգիպտոսի Հայ դատի կոմիտեն նախագահի հայտարարությունը որակել է որպես Հայոց ցաղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված քայլ։



