Ռուսաստանում տաքսու վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով» (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕՀամացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ռուսաստանում տաքսու վարորդը ստիպել ուղևորին լվացվել «զելյոնկայով» (լուծույթ՝ «Ադամանդե կանաչ»), ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասում:
Ինչպես գրում է lenta.ru-ն, ուղևորի հետ նման կերպ վարվել են ուղեվարձը վճարելուց հրաժարվելու պատճառով: Նշվում է, որ իրավապահները համացանցում հայտնված տեսահոլովակի հետ կապված ստուգումներ են սկսել: Առայժմ հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:
Ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Խաբարովսկում, երբ տաքսու վարորդը նման կերպով «պատժել» էր երկու աղջիկների: Տաքսու վարորդին ազատել էին աշխատանքից, իսկ հետո ստիպել նույն կերպ լվացվել «զելյոնկայով»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



