Փոխառություններ, ավտոմեքենա և կես միլիոն ՀՀ դրամ՝ ԱԺ պատգամավորի հայտարարագրում
ВИДЕОԱզգային ժողովի «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից, պատգամավորը հայտարարագրել է հողամաս, երկու բնակարան, ինչպես նաև բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Հայտարարագրել է նաև «NISSAN X-TERRA 3.3» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 870000 ՀՀ դրամ, 550000ՀՀ դրամ, 13500 ԱՄՆ դոլար, 1350000 ՀՀ դրամ, 14500 եվրո, 10000 եվրո, 720000 ՀՀ դրամ, 3000 ԱՄՆ դոլար և 34350 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 500 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 358 160 ՀՀ դրամ և 80 950 ՀՀ դրամ, որոնք գոյացել են երկու աշխատավարձերից:




















































