Դե Յոնգ. «Բարսելոնան» խնդրել է ինձ դուրս թողնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայից
СПОРТ«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկ Դե Յոնգը հայտնել է, որ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու ընթացքում կատալոնական ակումբի կողմից խնդրանք է ստացել դուրս թողնել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայից:
Հիշեցնենք, որ «Այաքսի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 23:55-ին:
«Երբ ես պայմանագիր էի կնքում, «Բարսելոնան» խնդրել էր ինձ դուրս թողնել «Ռեալին» մրցաշարից: Շաբաթ օրը դիտել եմ կլասիկոն, բայց որպես երկրպագու: Եթե կարողանանք շրջանցել «Ռեալին», ապա կզարմացնենք բոլորին և կգրենք «Այաքսի» անունը պատմության մեջ»,- Դե Յոնգի խոսքն է մեջբերում De Telegraaf-ը:
Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնա» կտեղափոխվի ամռանը:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



