Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արյունը միշտ չէ, որ կարմիր է. իսկ ո՞ւմ արյունն է կապույտ կամ թափանցիկ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Արյունը կարմիր է, քանի որ այն պարունակում է հեմոգլոբին, և այլ կերպ չի լինում: 

Իրականում միշտ չէ այդպես։

Իհարկե, մեծամասամբ կենդանի օրգանիզմների արյունը կարմիր է, բայց կան նաև բացառություններ։ Պարզվում է, որ արյունը կարող է նաև երկնագույն լինել, ինչպես կակղամորթներինը, կամ էլ՝ սպիտակ, ինչպես միջատներինը։ Անգամ այն կարող է լինել սպիտակին մոտ կիսաթափանցիկ, ինչպես սպիտակարյուն կամ սառցային ձկանը։ Իհարկե, կան նաև միջատներ, որոնց արյունը կարմիր է և պարունակում է հեմոգլոբին, բայց հիմնականում միջատների արյունը անգույն կամ թեթև դեղնավուն է և կոչվում է հեմոլիմֆա։ Նրա դերը աղաջրային հավասարակշռության պահպանումն ու նյութերի տեղափոխումն է, բայց ոչ թթվածնի տեղափոխումը։ Թեպետ որոշ խոշոր միջատների հեմոլիմֆայում առկա է լինում լուծված անգույն սպիտակուց՝ հեմոցիանին, որը կապվում է թթվածնի հետ և այն տեղափոխում օրգաններ (այս դեպքում արյունը լինում է երկնագույն)։ Իսկ միջատների շնչառությունը խիստ տարբերվում է այլ կենդանիների շնչառությունից։ Նրանք շնչում են մանր տարածուն խողովակների՝ տրախեաների միջոցով, որոնք ավարտվում են մարմնի արտաքին մակերեսին մանր արտաքին շնչափողիկներով։ Կակղամորթների, օրինակ՝  ութոտնուկի արյունը երկնագույն է, և այստեղ ևս գործում է նույն մեխանիզմը, ինչ երկնագույն արյուն ունեցող որոշ միջատների դեպքում. նրանց մոտ թթվածինը տեղափոխում է ոչ թե երկաթ պարունակող հեմոգլոբինը (արդյունքում՝ կարմիր արյուն), այլ պղինձ պարունակող հեմոցիանինը (արդյունքում՝ երկնագույն արյուն)։

Ինչպես նշվեց, Սպիտակարյուն կամ Սառցային ձկան արյունը կիսաթափանցիկ է։ Հարց է ծագում, թե, օրինակ, ինչպես է այդ դեպքում շնչում Սպիտակարյուն ձուկը, եթե պարզ է, որ նրա արյունը հեմոգլոբին չի պարունակում։ Այստեղ ձկանն օգնում է ֆիզիկայի օրենքը։ Այս ձուկը ապրում է սառը ջրերում, իսկ ինչպես հայտնի է, սառը ջուրը ավելի շատ է պարունակում լուծված թթվածին, քան տաք ջուրը։ Արդյունքում այդ սառցասեր ձուկը օգտվում է դրանից։ Լրիվ բացառելով խռիկների աշխատանքը՝ նրա համար թթվածնի ձեռքբերման աղբյուր է հանդիսանում մաշկային շնչառությունը։ Արդյունքում ձևափոխվել է նաև արյունատար համակարգը. նրա մաշկի մակերևույթի մազանոթները խտացած են և շատ, սիրտը եռակի մեծ է այլ ձկների սրտի համեմատ, արյունը իրենից ներկայացնում է թեթև դեղնավուն պլազմայի խառնուրդ՝ առանց էրիտրոցիտների և հեմոգլոբինի, իսկ արյան շրջանառությունը այնքան ակտիվացած է, որ կարիք չկա հեմոգլոբինի։ Ընդհանրապես, սպիտակարյուն ձկները կազմում են առանձին ընտանիք և այդպես էլ կոչվում են՝ սպիտակարյուն ձկների ընտանիք։ Սրանք հիմնականում հանդիպում են Անտարկտիկայի, Արկտիկայի և Հարավային Ամերիկայի հյուսիսային ջրերում։ Ի դեպ, կապված իրենց յուրահատուկ շնչառության հետ՝ այս ձկները «շնչահեղձ» են լինում, եթե ջրի ջերմաստիճանը բարձրանում է 4 աստիճանից ըստ Ցելսիուսի։

Սառցային ձուկը թանկարժեք արդյունաբերական ձուկ է։ Սրա միսը պարունակում է ավելի շատ կալիում, ֆտոր և այլ միկրոէլեմենտներ։ Այս ձկան ամենակարևոր հատկությունն այն է, որ նրանից ընդհանրապես ձկան հոտ չի գալիս։ Սա կարող են օգտագործել այն մարդիկ, որոնք տանել չեն կարողանում ձկան հոտը։ Ընդ որում, այս ձկան միսը նաև յուղոտ չէ և ունի ցածր կալորիականություն։ Ճապոնիայում այս ձուկը հում են ուտում։ Քանի որ սառցային ձուկը ապրում է էկոլոգիապես ամենամաքուր տարածքներում, նրան կարելի է համարել ամենամաքուր ձկներից մեկը, քանի որ նա չի պարունակում որևէ տոքսին։ Հետաքրքիրն այն է, որ ԽՍՀՄ-ի ժամանակ ձկնարդյունաբերությունը այս ձկներին դասում էր ոչ արժեքավոր ձկների գնային շարքում, այսինքն՝ ամենաէժան ձուկն էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников