Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են եղել: Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնել է ֆրանսիական Le Figaro թերթը: Այս մասին տեղեկատվությունն ստացվել է դատաբժշակական փորձաքննությունից հետո, սակայն, պաշտոնապես այն դեռ ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել:
Միաժամանակ, ֆրանսիական իշխանությունները պարզել են ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի պատգամավոր Ժան-Պիեռ Ժորժը, դա Իսմաիլ Օմար Մոստեֆաին է, որը ծնվել է 1985թ. և մինչև 2012թ. ապրել է Շարտր քաղաքում: Մոստեֆանին ճանաչվել է կտրված մատի փորձաքննությունից հետո, որը հայտնաբերվել է փարիզյան «Բատակլան» համերգային սրահում, որտեղ իրականացվել է ահաբեկչությունը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



