Ճամբարակում խանութից 5 բջջային հեռախոս են գողացել. կասկածյալը նոր էր համաներմամբ ազատ արձակվել
ОБЩЕСТВОՓետրվարի 23-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 22-ի ժամը 18.00-ից փետրվարի 23-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը հրել-բացելով՝ մտել են Տիգրան Մեծի 7 հասցեում գտնվող խանութ-սրահ եւ գողացել 5 տարբեր մոդելների բջջային հեռախոս՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Տարոնի եւ Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» կոչվող տարածքից մարտի 3-ին, ժամը 14.00-ին, Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ն (06.11.2018 թ. համաներմամբ ազատ արձակված): Նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Ճամբարակ քաղաքի հիշյալ խանութից գողացել է 5 բջջային հեռախոս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:



