3-ամյա աղջնակը մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն. shamshyan.com
ОБЩЕСТВОՄարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաներում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:



