Բախվել են բեռնատար Mercedes-ն ու КамАЗ-ը. 1 անձ հիվանդանոցում մահացել է
ОБЩЕСТВОՄարտի 4-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։35-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» չհասած ճանապարհին, դեպի Երևան ընթանալիս բախվել են 59-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 024 ՍՏ 21 համարանիշի բեռնատարը և 38-ամյա Գոռ Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի 032 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով բեռնատար Mercedes-ի ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների միջոցով ՃՈ ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ վիրավորը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։
Փաստի առթիվ Ն. Մենդիկյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։



