Լուկաշենկոն պատմել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները
ОБЩЕСТВОԱյսօր հասարակայնության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության, բելառուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, փետրվարի 14-ին՝ Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոուխանիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառումը տեղի էր ունեցել թեյախմության ձեւաչափով Սոչիում «Ռուս» առողջարանի տարածքում: Բելառուսի առաջնորդի աշխատանքային այցը Ռուսաստան համընկել էր Սիրիայի հարցով հերթական եռակողմ գագաթնաժողովի անցկացման հետ, որը լավ հնարավորություն էր միջազգային հարցերն ավելի լայն ֆորմատով քննարկելու համար: Առավելեւս Բելառուսն ունի վաղեմի բարեկամական կապեր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ ինչպես քաղաքականության, այնպես էլ առեւտրա-տնտեսական եւ հումանիտար համագործակցության առումով: Բելառուսն, ունենալով խաղաղապահ հարթակի կարգավիճակ, մշտապես ուներ հստակ դիրքորոշում աշխարհում կոնֆլիկտների շուտափույթ կարգավորման եւ ահաբեկչության հակազդման անհրաժեշտության հարցում:
«Հանդիպումը շատ օգտակար էր: Մեկ ժամից ավելի մենք քննարկում էինք բոլոր խնդիրները: Ես լսեցի նրանց տեսակետը, դիրքորոշումը. դա շատ կարեւոր է: Ստացվեց ջերմ զրույց: Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին մեր մասնակցության վերաբերյալ խոսք անգամ չէր գնում»,-հավաստիացրել է նա՝ ընդգծելով, որ, ըստ Սահմանադրության, Բելառուսն իրավունք չունի Զինված Ուժեր ուղարկել երկրի սահմաններից դուրս: Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ընկերական հարաբերություններ ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
«Նա նույնպես միշտ ասում էր եւ այժմ հայտնում է. մենք վերականգնում ենք Սիրիան եւ ցանկանում ենք, որ դուք այնտեղ աշխատեք: Բոլորը ձգտում են այնտեղ: Չնայած մենք չենք պատերազմում՝ Բաշար Ասադը միշտ լավ վերաբերմունք ունի Բելառուսի՝ այնտեղ ներկայացված լինելու նկատմամբ: Իսկ Սիրիայի գործերին խառնվել իրանցիների, ամերիկացիների, թուրքերի եւ ռուսների հետ մեկտեղ ես ցանկություն չունեմ: Անգամ հարցը դիտարկելով ռազմական տեսանկյունից, որ բանակը պետք է վարժվի: Ես վախենում եմ այդ մասին խոսել, եւ բացառվում է, որ առանց ձեզ ես կարող եմ պայմանավորվածություն ձեռք բերել եւ առաջիկայում որոշակի զինուժ ուղարկել: Դրանում որեւէ անհրաժեշտություն չկա»,-հայտարարել է երկրի ղեկավարը: Նրա խոսքերով՝ «սիրիական սինդրոմը», որն անցել է մի քանի հոգու մտքով, հիմքեր չունի:



