Ереван, 06.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե Նիկոլն ու իր թիմը կանեն, շատ լավ, եթե չեն անի, փառք Աստծո, հայ արգանդը ցամաքած չի, կգտնվեն ուժեր»

ПОЛИТИКА

Past.am

Մեր զրուցակիցը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ Վանաձորի գրասենյակի  ղեկավար, մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանն է:

-Պարոն Մանուկյան, ընդդիմությունը, քաղհասարկությունը, դժգոհ Սերժ Սարգսյանի վարչակազմից, տարիներով պայքարում էր նրա դեմ, բայց անարդյունք: Ի՞նչ նախադրյալներ էին ստեղծված անցյալ տարվա ապրիլին, որ իրեն հեղափոխական հռչակած ուժը կարողացավ տապալել իշխանությունը: 

-Այս հեղափոխությունը անգնահատելի էր բազմաթիվ առումներով: Դրանցից մեկը՝ այդ հրեշավոր  կլանից ազատվեց հայ  ժողովուրդը. արդեն չէինք հավատում, որ մի օր նման բան կարող էր լինել, այնպիսի վիճակ էր ստեղծված, որ նույնիսկ ես, որ ընկերներս միշտ ասել են, զարմացել են իմ լավատեսության, վաղվա օրվա նկատմամբ հավատիս առումով, ինձ մոտ էլ էին ինչ-որ դեպրեսիվ բաներ արդեն զգացվում, հենց ես իմ մեջ այդ հոգեվիճակները գնահատելով՝ զգում էի, որ հայ ժողովուրդը ուղիղ գծով գնում է կործանման, հայ պետականությունը: Հրաշքով, իրոք աստվածային ինչ-որ հրաշքով մեր մեջ նորից արթնացավ և՛ կյանքը, և՛ վաղվա օրվա հավատը, և՛ հայ քաղաքացու ինքավստահությունն ու արժանապատվությունը: Մի խոսքով՝ հայ քաղաքացին, հայ մարդը կարելի է ասել վերընձյուղվեց: Որոնք էին նախադրյալները. նախորդած տարիների պայքարը և այդ պայքարի արդյունքում անընդհատ կաթիլ առ կաթիլ ժողովրդի մեջ խորացած ատելությունը իշխանության նկատմամբ, անվստահությունը: Քսան տարի շարունակվում էր այդ պայքարը, բայց վերջին տասը տարիներին շատ ավելի ինտենսիվ, և բնականաբար դա իր արդյունքը պետք է տար. ժողովրդի մեջ հասունացավ բռնկման ըմբոստ ոգին: Սկզբում ճիշտն ասած կասկածներ կային իմ մեջ, որ հաջողություն կունենա, բայց փառք աստծո հաղթական ավարտ ունեցավ: Երբ որ շրջանները, մարզերը միացան, իսկ դրանք հենց նախորդ հանցագործ իշխանությունների հենման կետերն էին, և նրանք իրենց ամբողջ չարագործությունները, կեղծիքները հիմնականում գյուղական բնակչության զանգվածներով էին կարողանում իրականացնել, և երբ այդ իրենց հենման կետերը ըմբոստացան իրենց դեմ, հենց այդ ժամանակ ես զգացի, որ այլևս անդառնալի է այս գործընթացը, որ պիտի հեռանան նախկին իշխանությունները:

-Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան պատմական հանդիպման ժամանակ Սարգսյանը, Փաշինյանին խորհուրդ տալով «գալ օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման»՝ հիշեցրել էր «մարտիմեկյան դասերը»: Հաջորդ օրը, սակայն, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ինչու, ըստ Ձեզ, այդ հիշեցմանը չհաջորդեցին այլ գործողություններ, փոխարենը, իշխանությունն այդքան հեշտությամբ զիջվեց հեղափոխականներին:

-Այս անգամ չեղավ, որովհետև նույն գետը երկու անգամ մտնել չի կարելի: Մեր կուսակցության երիտասարդներից մեկը մի շատ դիպուկ խոսք էր ասել՝ որովհետև 2008-ի մարտի 1-ին այդ հանցագործ իշխանությունները իրենց բոլոր փամփուշտները կրակել էին: 2008-ին մենք՝ Հայաստանի ընդդիմությունը, պարտվեց ոչ թե մեր իշխանություններին, միջազգային հանրությանը պարտվեց: Մենք մենակ էինք բոլորի դեմ՝ և մեր հանցագործ իշխանությունների, և արտաքին բոլոր ուժերի, վերջիններս համակրում և աջակցում էին ժամանակի իշխանություններին: Այս անգամ եղավ հակառակը. հանցագործ իշխանությունները մենակ մնացին բոլորի դեմ: Աշխարհը թույլ չտվեց, որ մարտի 1 կրկնվի: Եվ դրան զուգահեռ բարոյական- հոգեբանական մեծ աջակցություն ցույց տվեց, դա արտահայտվեց նրանց գերատեսչությունների հայտարարություններով, իշխանություններին զսպվածության կոչերով, նույնիսկ ռուսական իշխանությունները որ միշտ եղել են հանցագործ իշխանությունների կողքին, նրանք էլ որևէ ձևով չաջակցեցին, առնվազն չեզոքություն պահպանեցին, և բնականաբար այս կլանը պարտվեց, ու շատ լավ եղավ, որ պարտվեց: Եթե չլիներ միզագային հանրույթի դիրքորշումը, էլի գուցե մարտի չլիներ, բայց այսքան հեշտ իշխանությունը չէր հանձնվի, էլի ինչ-որ ուժի կիրառում կարող էր լինել:

-Որպես բոլոր վարչակարգերին քաջածանոթ՝ համեմատեք նախորդ երեք և ներկայիս իշխանությունների քաղաքական ուղղվածությունը արտաքին հարաբերություններում:

-90-ականներին հիմնականում եղել են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ, շատ սերտ, ջերմ, բայց ի տարբերություն վերջին 20 տարիների հարաբերությունների՝ այն ժամանակ տեր-ծառա, վասալական հարաբերություններ չէին, պարտնյորական (գործընկերային) էին: Իհարկե Ռուսաստանը շատ հզոր պետություն է Հայաստանի համեմատ, մեր երկիրը փոքր է իր տնտեսությամբ,  կարողություններով, հզորություններով, բայց բարոյական դաշտում պարտնյորական էին 90-ականներին: Լևոն Տեր-Պետրոսյանից հետո ղարաբաղյան կլանի իշխանության տարիներին շատ դեպքերում միջազգային ատյաններում Հայաստանը իր շահը զոհաբերում էր Ռուսաստանի շահին: Հարաբերությունները դարձան վասալական: Ամենացայտուն օրինակներից մեկն էլ այն է, որ Քոչարյանը մեր տնտեսությունը, ստրատեգիական շատ-շատ ճյուղեր կեղծ ձևակերպումով՝ գույք-պարտքի դիմաց, հանձնեց Ռուսաստանի պետությանը: Մասնավորապես, էներգետիկան, կապը, օդային կապը, գազատարները դարձան ռուսական պետականության սեփականություն: Եթե նույնիսկ ինչ-որ մասը տրվում է օտարին, չի կարելի տալ օտար պետության, մասնվոր բիզնեսի հետ հարաբերությունները բոլորովին այլ են, եթե ինչ-որ մի մասնավորի է տրվում, մասնավորի հետ հարաբերությունները ճշտելը ամբողջ աշխարհում ընդունված բան է, հետո հետ ստանալու խնդիրն է այլ, իսկ այս դեպքում արդեն տվյալ պետությունից, ում հանձնված են քո ուղությունները, կամա-ակամա խոր կախվածության մեջ ես ընկնում: Նոր իշխանությունը՝ Փաշինյանի, կարծես թե ձգտում է դրա վերականգմանը, որ հարաբերությունները լինեն հավասարազոր, հավասարակշռված:

-Ի դեպ, Ձեր նշած ստրատեգիական նշանակության այդ բոլոր ենթակառուցվածքները՝ էներգետիկ համակարգը, կապուղիները, գազատարը, երկաթգիծը, հիմա էլ են՝ Փաշինյանի իշխանության օրոք, շարունակում Ռուսաստանի վերահսկողության տակ մնալ:

-Դրանով է կարողանում ճնշում գործադրել: Արևմուտքի հետ մեր հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին դարձյալ բարձր մակարդակի վրա էին, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ ավելի ջերմ են եղել՝ չնայած ոչ Արևմուտքի հետ հարաբերությունները ձախողելու հաշվին: Իսկ Ղարաբաղյան կլանի քաղաքականությունը Արևմուտքի մասով էլ ամբողջական թելադրված է եղել Ռուսաստանի կողմից, և երբեմն-երբեմն, երբ փորձել են ինքնուրույն ինչ-որ մի բան անել, հետևանքը եղել է, որ ապտակ են կերել և այդ ապտակի ու իրենց այդ ինքնուրույն արված քայլերի համար ավելի վատ են պատժվել: Ամենավատը նրանց քաղաքականության մեջ այն էր, որ անկախատեսելի գործընկեր են եղել աշխարհի համար, ապացույցներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ անկասելի է մեր ճանապարհը դեպի Եվրամիություն, և մի գիշերվա մեջ ընկավ Ռուաստանի գիրկը: Եթե տվյալ պետության արտաքին քաղաքականությունը հնարավոր չէ ընկալել անկայուն է, որևէ մեկի կողմից չի կարող լուրջ ընդունվել: Հիմա դժվարանում եմ որևէ բան ասել Արևմուտքի նկատմամբ դիրքորոշման մասով, որովհետև դեռ վաղ է, բայց Փաշինյանը հսկայական պաշար ունի լեգիտիմության, որով պետք է ներկայանա աշխարհին: Ենթադրում եմ հավասարակշիռ հարաբերություններ է ստեղծելու և Արևմուտքի, և Ռուսաստանի հետ, դրա սաղմերը կան՝ վերջերս Անգելա Մերկելի հետ հանդիպումները, հստակ տվյալներ չունեմ, թե հանդիպումների արդյունքում ինչ ձեռքբերումներ են եղել, բայց կարծում եմ՝ կան: Հայաստանի դեպքում շատ բարդ է Ռուսաստանի և Արևմուտքի միջև լրիվ հավասարակշռված քաղաքականություն վարելը, բայց անհնար չէ:

-Նույն Ռուսաստանը Հայաստանին պարբերաբար մեղադրում է «գունավոր հեղափոխության» համար, թավշյա հեղափոխությունը ներկայացնում որպես «սորոսական» կամ «արևմտյան»: Իսկ ինքնին խոսուն փաստեր են, որ հեղափոխությանը մասնակցած շատ ակտիվիստներ նախկինում Սորոսից և այլ հիմնադրամներից ֆինանսական աջակցություն ստացած անհատներ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ընդդիմադիր գործունեություն են ծավալել նախկին վարչակազմի օրոք, այժմ էլ ներկայացված են իշխանության թե օրենսդիր, թե գործադիր ճյուղերում: Հեղափոխությունից հետո Սորոսի հիմնադրամի հայկական գրասենյակի ղեկավարն էլ մեծ ոգևորությամբ ընդգծել էր «ավտորիտար ղեկավարի կառավարման ավարատը»: Արդյո՞ք զուգադիպություններ են սրանք :

-Այդ խոսակցությունների տակ փաստացի ապացույցներ առայժմ որևէ մեկը չի ներկայացրել,  եթե ներկայացնի  էլ, ես առանձնապես չեմ զարմանա, որովհետև այդ հասարակական կազմակերպություններում, այդ գործընթացներում հիմնականում մեր ամբողջ ակտիվ երիտասարդությունն է ներգրավված եղել, բնական է՝ այդ շարժումը քանի որ եղել է երիտասարդների միջոցով, պետք է երիտասարդները ներգրավված լինեին՝ սա մեկ, երկրորդը՝ Վանոն, ականջը կանչի, մի շատ լավ խոսք ուներ՝ ինձ յհամար կարևոր չէ՝ կատուն ինչ գույնի է, ինձ համար կարևոր է, թե ինչպես է մուկ բռնում: Ինձ համար կարևոր չէ, թե այդ մարդիկ որտեղից են ուղղորդվել, ինչ է եղել, ինձ համար կարևոր է արդյունքը, որ այս երիտասարդները կարողացան համախմբվել և ղարաբաղյան ահավոր, հանցագործ կլանին, որոնցից արդեն հույսներս կտրել էինք, որ ազատում կլինի, այդ ոհմակից երկիրը փրկել: Սա է ինձ համար կարևորը: Թե դրա տակ ինչ մեկանաբնություններ, ինչ գնահատականներ կան, ինձ չի հետաքրքրում: Շատ կուզեմ, որ Արևմուտքի հետ հարաբերությունները ջերմանան, որ մեզ մոտ եվրոպական արժեքները գերակայեն, բայց այսօր գտնվում ենք մի իրավիաճակում, որ դեպի Արևմուտք գնալն էլ շատ զգուշությամբ պետք է լինի և ոչ կտրուկ, հեղափոխական կարգով չի կարելի, որովհետև դրա օրինակն էլ ունենք, թե ինչ է կատարվում, երբ որ նման քայլեր են ձեռնարկում պրոսովետական տարածքի փոքր ժողովուրդները:

-Իշխանություններն անցել են նոր քայլարշավի՝ ազդարարելով տնտեսական հեղափոխության մեկնարկը: Բայց մի՞թե քաղաքական հեղափոխությունն արդեն ավարտված է, երբ օրինակ առավոտյան հերթական սկանդալային նշանակման լուրն ենք կարդում, թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտված նախկին կառավարության անդամը ներկայիս փոխվարչապետի խորհրդկանաի կարգավիճակով հայտնվելով նոր կառավարության մեջ՝ հիմա էլ ԱԳՆ-ում է խորհրդական նշանակվել:

-Ճիշտն ասած, ես այդ տերմինը  մի քիչ չեմ սիրում, «տնտեսական հեղափոխություն» չեմ էլ պատկերացնում, կարող է մարդկանց ուղեղում, մարդկանց մեջ տնտեսության նկատմամբ վերաբերմունքը փոփոխություններ կրի, բայց տնտեսության մեջ հեղափոխություն անհնարին եմ պատկերացնում, որովհետև տնտեսությունը ցնցումներ չի ընդունում, ավելի շատ իր զարգացումը էվոլյուցիոն ընթացքով է գնում, այս եղած տնտեսությունը հո չենք ջնջելու, ինչպես որ նախորդ իշխանություններին ջնջեցինք, փոխարենը եկավ նոր հեղափոխական իշխանություն, սա էլ ջնջենք, տեղը ավելի պայծառ, ավելի հզոր տնտեսություն կառուցենք, չէ այս տնտեսությունը պետք է ավելի զարգացնենք, սրա հենքի վրա պետք է կարողանանք կառուցել նորը: Իսկ տնտեսության մեջ պետական քաղաքականությունը պետք է սկսվի հարկային քաղաքականությունից, մաքսային քաղաքականությունից, ազատ ներդրումային դաշտ պետք է ստեղծվի, որ դրսից ֆինանսների ներհոսք լինի Հայաստան: Այ տնտեսական հեղափոխական միտում այդ ներհոսքի միջոցով կարելի է ակնկալել: Մի օրում չի նկատվի, պետք է համբերությամբ լցվենք ու սպասենք այդ բոլոր գործընթացների արդյունքը տեսնելու համար: Մենք ինքներս մեր ընտանիքներում մեր կաշվի վրա կզգանք էլի՝ մեր ենթադրված, մեր ակնկալված այդ գործընթացը գնում է, թե ոչ: Ինչ վերաբերում է կադրային և մյուս քայլերին, չեմ համարում, որ ներկա իշխանությունները անթերի են գործում, բազմաթիվ թերություններ կարելի է նշել, բայց չեմ ուզում դրանց անդրադառնալ, ավելի շատ հակված եմ աջակցելու, խրախուսելու: Ջահելներ են, անփորձ են, խնդիրներ կան, բնական է՝ մեջները պատեհապաշտներ էլ կլինեն, անկիրթներ էլ, բայց անխուսափելի է, գործընթացի մեջ պետք է մաքրվի: ՀԱԿ-ի հասցեին էլ բաներ խոսեցին իրենց երկու անդամները, բայց այդ մասնավոր դեպքերը չպետք է ընդհանրացնել ամբողջ իշխանության նկարագրի վրա: Նման բաները չեմ ուզում մեկնաբանեմ առայժմ, կողմնակից եմ իշխանություններին էլի որոշակի ժամանակ տրամադրել, ինձ մտահոգող ամենակար բանը՝ իրենց ուժերը, իրենց կարողությունները կբավարարեն էդ ամենը իրականացնելու համար, թե ոչ, իմ հնարավորություններով էլ ամեն կերպ կաջակցեմ իրենց այնքան ժամանակ, մինչև որ կհամոզվեմ, որ իրենք չեն կարող վերակառուցումն անել, կամ կհամոզվեմ, որ անում են. սա է ինձ համար կարևոր: Նիկոլին հնարավոություն պետք է տրվի այդ ծրագրերը, նպատակները իրականացնել, կկարողանա, շատ լավ, չի կարողանա, Նիկոլը մի հսկայական մեծ գործ արդեն արել է՝ ղարաբաղյան կլանին հեռացնելով իշխանությունից: Եթե Նիկոլի կարողությունները, պոտենցիալը իր թիով կբավարարեն կանեն, շատ լավ, եթե չեն անի, փառք Աստծո, հայ արգանդը ցամաքած չէ, կգտնվեն ուժեր, կգտնվեն պոտենցիալ ունեցողներ, որ կփոխարինեն նրան, այդ ճանապարհը կտանեն: Այ սա է, որ թունելի ծայրին լույսն է երևում, ու մենք վստահ ենք, որ այս երկիրը գնում է  դեպի լուսավոր ապագա:

Ադրինե Թորոսյան

Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Конференция «Комитета по защите Армянской Апостольской Церкви и христианства» в Братиславе Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис Олимпиады