Կապանում կատարված 3.750.000 դրամի գողության դեպքը բացահայտվեց
ОБЩЕСТВОՓետրվարի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ փետրվարի 27-ի ժամը 19.30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00.15-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը հարմարեցված բանալիով բացելով՝ մտել են իր բնակարան և գողացել 3.750.000 դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել են 1974 թ. ծնված Արման Հ.-ն և 1985 թ. ծնված 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նույն օրը բերման են ենթարկել Արման Հ.-ին և Արթուր Հ.-ին, ապա ներկայացրել քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



