Հայաստանը նոր զինատեսակների մատակարարման շուրջ համաձայնագիր է կնքել Ռուսաստանի հետ
ОБЩЕСТВО
Փետրվարի 26-ից 28-ը պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին: Այդ մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Rusarminfo-ն, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությունը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր համաձայնագիր է կնքել ռուսական «ՌոսօբորոնԷքսպորտի» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության հետ՝ նոր զինատեսակների մատակարարման շուրջ:
Աղբյուրի փոխանցմամբ` զինատեսակների ձեռքբերման համար նոր վարկի տրամադրման անհրաժեշտությունը քննարկման փուլում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, քննարկվել էր երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործացությունն ընդլայնելու վերաբերյալ հարցեր:



