Կոտայքի մարզում թալանել են Կեչառիսի վանքի տարածքում գործող Սուրբ Կաթողիկե եկեղեցին. shamshyan.com
ОБЩЕСТВОՈստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքում գործող Կեչառիսի վանքից կատարված գողության փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուց, և դուռը բաց է եղել, երբ գողը կամ գողերը իրենց գործն են արել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:



