Ամստերդամում հետաձգվել է դեպի Փարիզ օդանավի չվերթը. առկա է ահաբեկչության վտանգ
МЕЖДУНАРОДНОЕհաբեկչության վտանգից ելնելով Ամստերդամի օդանավակայանում հետաձգվել է դեպի Փարիզ ուղևորվող չվերթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հաղորդում Telegraaf թերթը:
Telegraaf-ի տվյալներով AF1741 համարի չվերթը Սհիպհոլայից պետք է իրականացվեր տեղական ժամանակով ժամը 14:45-ին, սակայն այդ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով. դա կապված է ահաբեկչություն իրականացնելու մասին «Twitter» սոցիալական ցանցում տեղադրված սպառնալիքներից:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ սպառնալիքներին: Մենք խնդրել ենք ուղևորներին լքել ինքնաթիռը, և այս պահին իրականացնում ենք զննում»,-նշել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք իրականացնում են Ամստերդամի օդանավակայանի անվտանգությունը:
Լուսանկարը` EPA/LEX VAN LIESHOUT
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



