Կահիրեում գնացքի վթարի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական Ramses կայարանում արագընթաց գնացքը հարվածել է կայարանի հարթակներից մեկին, ինչի հետևանքով պայթյուն է որոտացել, ապա հրդեհ բռնկվել: Վթարի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, շուրջ 50-ը տուժել են, գրում է BBC-ն:
Վթարի պատճառները հայտնի չեն: Վթարից ժամեր անց երկրի տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆաթը հրաժարական է տվել: Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին արդեն ընդունել է նախարարի հրաժարականի դիմումը:
Վարչապետը, այցելելով դեպքի վայր, երդվել է խստորեն պատժել վթարի պատասխանատուներին:







1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



