Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
ОБЩЕСТВОՓետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն:
Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։
Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.
«Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
«Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
«Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։



