«Դա Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի պատասխանն էր». Փաշինյանը՝ Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի մասին
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի իրագործած այդ հանցանքը պատասխանն էր Արցախի հայության՝ իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ձգտմանը:
Twitter-ի իր պաշտոնական էջում անգլալեզու գրառմամբ Փաշինյանը հիշեցրել է, որ այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է:
«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվել ու արտաքսվել են Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի: Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը», - գրել է ՀՀ վարչապետը՝ այն ուղեկցելով «այլևս երբեք» հեշթեգով:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



