Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս քնել առողջ լինելու համար. ա՞ջ, ձա՞խ կողքի, թե՞ մեջքի վրա

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Չի կարելի քնել ձախ կողքի վրա, քանի որ սիրտը գտնվում է կրծքավանդակի ձախ հատվածում, և արդյունքում մեծ ճնշում է լինում սրտի վրա: Սա վտանգավոր է հատկապես այն դեպքում, երբ մարդն ունի սրտի խնդիրներ:

Իրականում այդպես չէ:

Մարդու սիրտն այնքան հզոր օրգան է, որ նրա աշխատանքի վրա չի կարող ազդել քնելու դիրքը: Այլ բան է, որ ձախ կողքի վրա քնելու դեպքում երբեմն կարելի  է զգալ սրտխփոցը, որը և մարդկանց մոտ առաջացնում է տագնապի զգացողություն: Սա այն դեպքերից է, երբ ոչ միայն առկա է մոլորություն, այլև ճիշտը լրիվ հակառակն է: Պարզվում է, որ քնելու լավագույն դիրքը հենց ձախ կողքի վրա քնելն է: Մարդն իր կյանքի մեկ երրորդն անցկացնում է անկողնում: Այդ իսկ պատճառով խիստ կարևոր է քնելու դիրքը: Կարևոր է, որ քնի ընթացքում ողնաշարը ընդունի չեզոք դիրք և հանգստանա, նույնը վերաբերում է նաև այլ օրգաններին: Ձախ կողքի վրա վրա քնելը համարվում է քնելու դիրքի ամենատարածված ձևերից մեկը։ Ընդ որում, ըստ հետազոտությունների, դա համարվում է քնելու ամենահարմար դիրքերից մեկը, քանի որ այն ունի բազմաթիվ առավելություններ առողջության համար։ Այդ դիրքը օգնում է արդյունավետ վերացնել տոքսինները, կանխում է այտուցների առաջացումը և հեղուկների կուտակումն օրգանիզմում։ Բացի այդ, ենթաստամոքսային գեղձը և ստամոքսն այդ կողմում են, ինչն օգնում է թեթևացնել մարսողությունը, ոտքերը և գլուխը գտնվում են սրտի մակարդակի վրա, ինչը թեթևացնում է արյան շրջանառությունը և խթանում օրգանիզմի ֆունկցիաների ճիշտ աշխատանքը քնի ժամանակ։ Աջ կողքի վրա քնելը ևս, չնայած գերադասելի չէ ձախ կողքի վրա քնելուց, միևնույն է, նույնպես թույլ է տալիս ողնաշարին ճիշտ դիրք ընդունել և կատարել օրգանիզմի ֆունկցիաները քնած ժամանակ, սակայն այս ընտրությունն ավելացնում է ստամոքսային ռեֆլեքսի հավանականությունը, այսինքն՝ ստամոքսահյութի ներթափանցումը կերակրափող, որը բերում է այրոցների զգացումի։ Մեջքի վրա քնելը շատերը համարում են քնելու ամենահարմար դիրքը, քանի որ հանգստացնում են հոդերը և կանխում են ցավերը։ Սակայն դրա համար ձեզ հարկավոր է պառկել՝ պահելով ձեռքերը մարմնին զուգահեռ կամ դնել որովայնին, որը հարմար չէ։ Համարվում է, որ մեջքի վրա քնելը նաև կանխում է կնճիռների առաջացումը դեմքին և վզին։ Այս դիրքի վատ կողմն այն է, որ այնքան էլ հաջող չէ ողնաշարի համար, և այդ դեպքում շատ կարևոր է օգտագործել ցածր բարձ՝ պարանոցի և ողնաշարի մնացած մասերի հետ հավասարակշռություն պահելու համար։ Միաժամանակ այս դիրքը նպաստում է խռմփացնելուն: Որովայնի վրա քնելու դիրքը ամենևին էլ լավագույն ընտրությունը չէ, հակառակը՝ շատ վատն է։ Հիմնական պատճառներից մեկը համարվում է այն, որ այս դիրքը առաջացնում է լարում ողնաշարի համար, հատկապես՝ նստատեղի և պարանոցի շրջանում, որն էլ կարող է բերել մեջքի, ուսերի և վզի ցավեր։ Դրանից բացի, թոքերի վրա ճնշման պատճառով կարող են առաջանալ տարբեր շնչառական խնդիրներ։ Քնի համար կարևոր է նաև անկողինը: Չի կարելի օգտագործել շատ մեծ կամ շատ փոքր բարձ, քանի որ սրանց դեպքում ողնաշարը չի հանգստանում և արդյունքում առավոտյան մարդն ունենում է ջարդվածության զգացում և ցավեր: Շատ կոշտ կամ շատ փափուկ ներքնակը ևս ցանկալի չէ նույն պատճառով: Ի դեպ, մեջքի վրա քնել գերադասողների համար ներքնակը պետք է առավել կոշտ լինի:

Անքնությունը բավականին տարածված վիճակ է: Ստացվում է այնպես, որ անքնությամբ տառապողները սովորաբար կատարում են այնպիսի գործողություններ, որոնք էլ ավելի են դժվարացնում քնելը: Օրինակ, շատ տարածված է քնին հասնել համակարգչի կամ հեռուստացույցի առջև նստելով: Իրականում պարզվել է, որ վառ լույսը խանգարում է օրգանիզմին քնի հորմոն մելատոնին արտադրելուն: Ուղղակի պետք է պառկել անկողնում մթության մեջ և քնելու ցանկությունը ավելի շուտ կառաջանա՝ կապված քնի հորմոնի արտադրման հետ:

Կամո Խաչիկյան

Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»