Երևանում կրակոցներ են հնչել. 3 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
ОБЩЕСТВОShamshyan.com-ի տեղեկություններով` քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Հրազենային վնասվածքով երկու քաղաքացի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ևս մեկը` «Արմենիա» բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն:
Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կայքը գրում է, որ, ըստ տեղեկությունների, վիրավորներից մեկը ԱԺ պատգամավորներից մեկի եղբոր որդին է:



