2018 թվականին Հայաստան է այցելել 3974 զբոսաշրջիկ Ճապոնիայից
ОБЩЕСТВОԶբոսաշրջությունը Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ տարեցտարի զարգանում է, այս մասին ասել է Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում։
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով՝ մենք տեսնում ենք Ճապոնիայից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճ։ 2017-ին 3026 զբոսաշրջիկ է Ճապոնիայից այցելել Հայաստան, իսկ 2018-ին այդ ցուցանիշը հասել է 3974-ի (30.4 տոկոսի աճ)։ Նրանցից 2566-ը այցելել է Հայաստան ցամաքով։
«Անցած տարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն այցելեց Հայաստան պատմական այցով։ Այցի ընթացքում նախարար Կոնոն հաստատեց Ճապոնիայի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման գործին՝ հայտարարելով նոր նախաձեռնության մասին, որն ուղղված է կադրային ռեսուրսների, ենթակառուցվածքի եւ բիզնես միջավայրի զարգացմանը։ Միջոցներից մեկը վիզային ռեժիմի հետագա պարզեցումն է Հայաստանի քաղաքացիների համար։ Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերի 1-ից զբոսաշրջության նպատակով Ճապոնիա այցելող Հայաստանի քաղաքացիներին եւ հարազատների ու ծանոթների հետ հանդիպողներին կարող են տրվել բազմակի մուտքի վիզաներ։ Ճապոնիա այցելող հայերի թիվը զգալիորեն ավելացել է անցած տարվանից, մինչեւ այս նոր միջոցի ընդունումը։ Համոզված եմ, որ նոր վիզային ռեժիմը կնպաստի մարդկանց միջեւ շփումների աճին։ Իմ կողմից ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի ավելի մեծ թվով ճապոնացի զբոսաշրջիկներ, ուսանողներ, գործարարներ գան Հայաստան, որն այնքան եզակի է եւ հարուստ պատմությամբ, մշակույթով, անհավանական գեղեցիկ բնապատկերով եւ շատ տաղանդավոր ու բարյացակամ մարդկանցով»,- ընդգծել է Ջուն Յամադան։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



