Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին. Ի՞նչ կապ ունի Ռուսաստանի համանախագահությունը
ОБЩЕСТВОՄոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում ադրբեջանցի լրագրողը հարցրել է Մոսկվայում անցկացվելիք «Լազարեւյան ակումբի» մասին, որում, ըստ նրա, մասնակցելու են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում անջատողական ռեժիմի» ղեկավարները:
Լրագրողը փորձել է կապել ֆորումի անցկացումը Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ, սակայն Մարիա Զախարովան ընդհատել է նրան:
«Սպասեք: Ինչպե՞ս են միմյանց առնչվում Ռուսաստանի համանախագահությունը, այդ գործառույթն ու տվյալ ֆորումը: Տեսնո՞ւմ եք՝ ինչպես եք դուք ինքներդ ձեր հարցում համադրում իրադարձությունները, որոնք համադրելու կարիք չկա: Անշուշտ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ պաշտոնական մակարդակում իրականացնում է իր բոլոր պատրականությունները: Ընդ որում՝ Մոսկվայում անցկացվում են հարյուրավոր ֆորումներ՝ տարբեր թեմաներով: Եթե դուք տեղեկություններ ունեք, որ դրան մասնակցելու են պաշտոնական դեմքեր, խնդրում եմ, ասեք, ես կճշտեմ»,-ասել է Զախարովամ:
Ռուսաստանում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղացիական հասարակության ներկայացուցիչների կողմից միջոցառումներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է Ռուսաստանի օրենսդրությամբ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



