Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեր ժողովրդին խե՛լք է պետք, խե՛լք, ոչ թե` քայլել». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

ИНТЕРВЬЮ

Past.am

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր ԱԺ հինգերորդ գումարման նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Նրա հետ զրույցում անդրադարձանք թե՛ նորաթուխ իշխանությանը, թե՛ ՀՀԿ-ում տիրող իրավիճակին եւ թե՛ հայաստանյան ներքին ու արտաքին մարտահրավերներին:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ԹԵ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ»

– Պարոն Սահակյան, վստահ եմ` հետեւում եք ԱԺ յոթերորդ գումարման աշխատանքներին: Հետաքրքիր է` ի՞նչ տպավորություններ ունեք նոր օրենսդիրներից:

– Սա խորհրդարան է, որտեղ շատ քիչ քաղաքական գործիչներ կան: Այն, որպես խորհրդարան, դեռեւս չի ձեւավորվել: Խորհրդարանը դեռ իր ռեալ աշխատանքը չի սկսել: Մարդիկ ասում են` կգա ժամանակը, որ կձեւավորվի, բայց պետք է հասկանան, որ մարդը պետք է ձեւավորված լինի, նոր գա խորհրդարան: Կարծում եմ` ինչպիսի օրենսդրական նախագծեր էլ լինեն` առանց արգելքների անցնելու են:

– Արդեն 9 ամիս է, ինչ նոր իշխանություն ունենք, այս ընթացքը բավարար չէ՞ր` ձեւավորվելու եւ արդեն իսկ ռեալ աշխատանք կատարելու համար:

– Ասում են` հեղափոխություն է տեղի ունեցել, իհարկե, չեմ ընդունում, թե հեղափոխություն էր, այլ  իշխանություն գալու ինչ-որ գործընթաց էր, որն անվանվեց հեղափոխություն: Իսկ նման դեպքերը  պետությունները շատ ծանր են տանում, նույնն էլ այս կառավարության համար է շատ ծանր լինելու: Այն խնդիրները, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին ներկայացնում էին, բնականաբար, այդքան շուտ կամ ընդհանրապես, չեմ կարծում, որ հնարավոր կլինի լուծել:

– Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին. ըստ Ձեզ, դրանով հնարավոր կլինի՞ տնտեսական հեղափոխություն անել, ինչպես խոստանում են:

– Ի դեպ, ասեմ, որ այդ ծրագրում տեղ էին գտել միջազգային փաստաթղթերում բոլոր այն կարեւորագույն նախադասությունները, որոնք գոյություն ունեին: Ինչեւէ, այդքան էլ չեմ ուզում ուշադրություն դարձնել այդ ծրագրին, որովհետեւ խնդիրն աշխատանքն է, միգուցե մտածում են, թե մի տարի հետո նորմալ իրավիճակ պետք է ստեղծվի... Բայց, որպես փաստաթուղթ, որպես կառավարության ծրագիր, բնականաբար, այն ինձ համար ընդունելի չէ: Բազմաթիվ կառավարության ծրագրեր եմ տեսել, քննարկումների մասնակցել, ավելին` նախկինում կառավարության ծրագրերը կազմելուն նույնիսկ պատգամավորներից էին մասնակցում, նույնիսկ` ընդդիմադիր: Ասվում էր` խնդրեմ, կառավարության հետ միասին գնացեք, նստեք, քննարկեք, որպեսզի եթե ինչ-որ խնդիրներ ունեն, այն ժամանակ ասեն, եւ կառավարությունն էլ ընդունի կամ չընդունի: Իսկ այս կառավարության ծրագիրը, երբ բերվեց խորհրդարան, կարծում եմ` քաղաքական մեծամասնությունն էլ տեղյակ չէր, թե ինչի մասին է: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ մի կին պատգամավոր կար, որն ասաց` «եթե անգամ դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն` ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, կողմ էի քվեարկելու»: Այս տիկնոջը պետք է բացատրել` աղջիկ ջան, այ տիկին ջան, Դու պետք է որոշակի քաղաքական գործիչ լինեիր, քեզ բերել են այստեղ ոչ թե քվեարկելու, այլ աջակցելու, որպեսզի ունենանք լավ օրենքներ: Դրա համար էլ ասում եմ` խորհրդարանը դեռ խորհրդարանի նման չէ:

«ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԼԻՆԵԼ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՆՈՐ ԼԱՐՈՒՄՆԵՐ ՉՊԱՀԱՆՋՎԵՆ»

– Իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը հաջողվե՞ց համոզել, որ իրենք իրականում ընդդիմություն են` հաշվի առնելով, որ «Իմ քայլի» իշխանության գալուն աջակցում էր թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ ԲՀԿ-ն:

– «Լուսավոր Հայաստանի» լիդերը խորհրդարանական կյանքով ապրել է եւ որոշակի քաղաքական նկրտումներ ունի, դե իսկ ԲՀԿ-ում քաղաքական գործիչներն ավելի շատ են: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, դրանք հիմա քննարկելու խնդիր չեն, ինչ-որ ժամանակ կգա, մարդիկ կհասկանան, եւ իրենք կքննարկեն: Համենայնդեպս, նրանք քաղաքական ուժեր են, որովհետեւ կարողանում են բավականին շատ ժողովուրդ իրենց հետեւից տանել: Ընդ որում` այդ ուժերի քաղաքական գործիչներն էլ անընդհատ խոսում են ՀՀԿ-ի մասին` չմտածելով, թե ինչ են ուզում Հանրապետականից: Երբ ժամանակը գա, մարդիկ կսկսեն ինչ-որ ձեւով գնահատել մեր այսօրվա ժամանակաշրջանը: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ գտնում է, որ Հանրապետականն էլ պետք է կարողանա իրեն զուսպ պահել եւ շատ զուսպ է պահում, որպեսզի այս գործողությունների ընթացքն ավարտվի: 

– Դրանո՞վ է պայմանավորված, որ առնվազն մի քանի տասնյակ ակտիվ, կայացած քաղաքական գործիչներ ունենալով` ՀՀԿ-ն ակտիվ ընդդիմություն լինելու ողջ բեռը մի քանի հոգու վրա է դրել:

– Մի քանի հոգու չեն, շատերն են այսօր խոսում, առնվազն` 8-10-ը: ՀՀԿ-ն ամենակայուն թիմն է եղել, որն ունեցել է 20-25 քաղաքական գործիչներ, որոնք անընդհատ խոսել են: 

– Տեսակետ կա, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՀՀԿ-ն բողոքարկեր Սահմանադրական դատարանում, այսօր խորհրդարանում կլիներ, քանի որ կասկածներ կան, որ ՀՀԿ-ի ձայները ավելին էին, քան ներկայացվել է ԿԸՀ-ի կողմից:

– Միանշանակ, բողոքարկման դեպքում ՀՀԿ-ն կլիներ Ազգային ժողովում, բայց կարողացանք  հանդուրժողական լինել, որպեսզի այս գործողությունների ընթացքում մեր ժողովրդից նոր լարումներ չպահանջվեն: Մի քանի անգամ ընտրելով, մի քանի անգամ չընտրելով` Նիկոլը դարձավ վարչապետ, նույն ձեւով չցանկացանք մտնել նման խաղի մեջ, իբրեւ թե մի քանի ավել պատգամավոր պետք է ունենանք: Կարծում եմ` առնվազն 10-ից ավելի պատգամավոր կունենայինք:
Այսօր էլ խոսում են, թե հանրապետականները թերթեր ու կայքեր են գրավել, ինչ-որ գործեր են անում, բայց իրենք պետք է հասկանան, որ մեր իշխանության գալու համար ընտրություններ են անհրաժեշտ: Այսինքն` այն կարող է լինել հաջորդ ընտրությունների ժամանակ, երբ ժողովուրդն իր ոտքի վրա կկանգնի, իսկ ամբոխը կհարգի նրանց մոտեցումները, այլ պայմաններում ոչինչ հնարավոր չէ: Վերջին հաշվով պետք է ժողովուրդը զգա, որ ոչ միայն այսօրվա ապրուստն է անհրաժեշտ, այլ այն, որ Հայաստանը մնա պետություն: Մենք պայքարել եւ պայքարում ենք, որպեսզի ունենանք պետություն, մեր պայքարը որեւէ քաղաքական ուժի դեմ չէ: Եվ եթե որոշակի քննադատություններ էլ ներկայացնում ենք, անում ենք, որպեսզի մարդիկ կարողանան շտկել իրենց գործողությունները, եւ հանրապետությունն ավելի կայուն լինի:

«Մեր ժողովրդին խե՛լք է պետք, խե՛լք, ոչ թե` քայլել». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

«ՍԱ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԷՐ, ԱՅԼ` ՕՏԱՐ ՁԵՌՔԻ»

– ՀՀԿ-ն սկսել էր սերնդափոխության գործընթաց, բայց պարզվեց, որ Ձեր սերնդին` ավագներին, հաջողվեց պահել իշխանական դիրքերը, իսկ նոր սերնդին` ոչ: Ինչո՞ւ:

– Սա սերնդափոխության հետեւանք չէր, այլ` օտար ձեռքի: Ինչպես Ուկրաինայում, Վրաստանում եւ աշխարհի տարբեր վայրերում է անում այդ նույն օտար ձեռքը, Հայաստանում էլ արեց իր գործը: Այսօր արդեն շատ պարզ ներկայացվում է, թե ինչքան փող են ծախսել դրա համար, այդ փողերն ում են տվել, որպեսզի կարողանան այդ գործողությունները կատարել: Մինչդեռ մեր ժողովուրդը ընդունի, որ հայի բախտը հայի հետ է, այլ պետություններ, այլ ձեռքեր, որոնք մտածում են, որ Հայաստանում որեւիցե դիրքեր պետք է ունենան, հայ ժողովրդի համար վտանգավոր ճանապարհ է: Մենք պետք է կառուցենք մեր երկիրն այս համոզմունքով եւ գնալու ենք այդ ճանապարհով:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ ՀՀԿ-ից հեռացան նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը եւ այլք: 

– Գտնում եմ, որ առանձին դեպքերում նույնիսկ ճիշտ են արել: Հետագայում յուրաքանչյուրը կխոսի, թե ինչու այդ ճանապարհով գնաց: Ինչ վերաբերում է այն մեծ բանակին, որը ՀՀԿ-ն ուներ, բնականաբար, նրանք պետք է գնային: Հիմա նոր իշխանություն է եկել, պետք է գնային դեպի նոր իշխանությունը: Ընդ որում` այն մարդիկ, որոնց համարում էին ՀՀԿ-ական եւ ասում էին` կերել են, թալանել են, տարել են, նրանք հիմա պաշտպանում են նոր իշխանություններին: Վաղը մի ուրիշ իշխանություն կլինի, կպաշտպանեն նրանց, որովհետեւ բիզնեսով զբաղվող մարդիկ են: Իսկ ՀՀԿ-ն` իր գաղափարախոսությամբ, իր մոտեցումներով, իր ընդունած ծրագրերով, մշտապես կլինի մեր իրականության մեջ:

– Այս ամիսներին շատ քննարկվեց, որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվեր Կարեն Կարապետյանը, հնարավոր է տեղի չունենար այն ընդվզումը, որի ականատեսը եղանք: Համամի՞տ եք:

– Չեմ կարծում, որ խնդիրը վերաբերում էր նրան, թե ով կլինի վարչապետ: Խնդիրն այն էր, որ ինչպես արտաքին աշխարհում Սորոսը կարողացավ փոփոխություններ կատարել, կատարեց նաեւ Հայաստանում այս ժամանակաշրջանում: Այստեղ պետք է մտածել այն մասին, որ այն քաղաքական ուժերը, որոնք ազգային են, ժամանակին իրենց դերակատարումը չունեցան, որպեսզի արգելեն նման երեւույթները: Այնքան ՀԿ-ներ կան, որոնք վճարվում են օտար աշխարհից, եւ այսօր էլ երբեմն մամուլում հայտնվում է, որ այսինչ մարդը այսքան է ստացել, այնինչն` այնքան, մեծաքանակ դոլարներ եւ եվրոներ են մարդիկ ստացել եւ պետական բյուջե որեւէ կոպեկ չեն մտցրել: Այնպես որ, այստեղ պետք է որոշակի դերակատարում ունենայինք, որպեսզի կարողանայինք այդ ուժից պաշտպանվել, որը ցանկանում է այստեղ իրականություն դարձնել ԱՄՆ-ի ցանկությունները: Էլի եմ կրկնում` սա օտարի ձեռքով իշխանությունը վերցնել էր: Ոչ թե հայերը հայերի դեմ էին պատերազմում, այլ օտար ձեռքերը ցանկանում էին իշխանությունը փոխել: Եվ կարծում եմ` կունենանք լիարժեք կարգին պետություն, եթե հայը սկսի հարգել հային, մինչդեռ այսօր հայերի մեծ մասը տարբեր մասերի են բաժանվել, եւ խառը մի գործընթաց է տեղի ունենում, որը գնալով վտանգավոր է դառնում մեր երկրի համար:

«ՄԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՉ ԹԵ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է, ԱՅԼ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՑԵԼ»

– Արդարադատության ոլորտում էլ բավական խառը եւ աղմկոտ գործընթացներ են տեղի ունենում: Արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանքի տակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Կարծում եմ` պետք է չհավատալ Ռ. Քոչարյանին ուղղված մեղադրանքին, մանավանդ, որ մեր իրավական համակարգը ոչ թե այսօր կայունացել է, այլ ավելի է վատացել: Երբ փոփոխում էինք Սահմանադրությունը, մեր առաջին խնդիրներից մեկը իրավական համակարգն էր: Այն, ինչի մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, չեմ ընդունում, վերջին հաշվով 23 տարի ես եղել եմ խորհրդարանում եւ բոլորին ճանաչում եմ: Չեմ հավատում, որ արցախյան պայքարը շահած մարդը` Արցախի եւ Հայաստանի Հանրապետության նախագահը, եսիմ ինչի մեջ կարող է մեղադրվել: Խնդիրը հետեւյալն է` այսօր մտածում են գտնել կոռումպացված մարդիկ եւ դրանով երկիրը կզարգացնեն: Երկիրը կոռուպցիայով զբաղվող գտնելով չի զարգանում, այլ` տնտեսության զարգացմամբ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը համընթաց գործընթաց է, որ պետությունները անընդհատ պետք է զբաղվեն դրանով: Այսօր հայտարարում են, որ մեր երկիրը գերազանց, թե աննախադեպ տնտեսական ճանապարհ պետք է անցնի, ես ուրախ կլինեմ, որ այդ ճանապարհը անցնի, բայց պետք է մտածեն, որ տնտեսական զարգացումները երբեք արագությամբ տեղի չեն ունենում: Չկա աշխարհում որեւէ տեղ, որտեղ տնտեսական զարգացումներն այդքան արագ լինեն:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել է, որ մարտի 1-ին` 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների 11-րդ տարելիցին, էլի քայլերթ է անցկացնելու։ Նրա խոսքով` քննարկումների արդյունքում որոշվել է այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով` նշանավորելով այն հանգրվանը, որ ՀՀ-ում քաղաքացու հաղթանակը եւ քաղաքացու իշխանությունն այլեւս անշրջելի է: Ինչպե՞ս եք վերաբերվում ցավով հիշվող այդ օրը տոնի վերածելու այս հայտարարությանը:

– Թող հզոր քայլերթ անի, նույնիսկ Հովհ. Թումանյանի 150-ամյակին նորից քաղաքական մեջբերումներ էր անում, նույնն էլ արեց Արցախյան շարժման 31-ամյակի առթիվ: Ժողովուրդն էլ նորից թող քայլի, իսկ ես կասեմ հետեւյալը` մեր ժողովուրդը դարեր շարունակ քայլել է, մեր ժողովրդին խե՛լք է պետք, խե՛լք, ոչ թե քայլել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем России